‘Իսրայելի ծննդատներից մեկում միաժամանակ 4 երկվորյակ է ծնվել’

779

Իսրայելի ծննդատներից մեկում արտասովոր դեպք է գրանցվել: Հարավային Գալիլեայի Նագարի քաղաքում գտնվող ծննդատանը նույն օրվա ընթացքում միանգամից 4 երվորյակ է լույս աշխարհ եկել, հայտնում է Mignews-ը:

Այս ուշագրավ իրադարձությունը «բազմամշակութային բեյբի-բում» անվանումն է ստացել, քանի որ նորածինների մայրերը տարբեր դավանանքների են պատկանում: Փոքրիկները ծնվել են հրեաների, քրիստոնյա-արաբների, մահմեդականների և դրուզների ընտանիքներում:

Ծննդատան գլխավոր բժշկի խոսքերով ՝ այս իրադարձությունն ավելի կմերձեցնի Իսրայելում բնակվող ազգային-էթնիկ  խմբերին:

Նախորդ հոդվածը‘Խորտակված «Ամուրսկայա» բեռնանավում կողմնակի մարդու մարմին են գտել’
Հաջորդ հոդվածը‘Ավստրացիների մեծամասնությունը կողմ է պարտադիր զինվորական ծառայությանը’