Իսրայելի նախագահը Ուկրաինայում կիրառվող իրանական անօդաչուների լուսանկարներ է ցույց տվել

207

Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգը, որն այցով ԱՄՆ է ժամանել, երեքշաբթի օրը լուսանկարներ է ցուցադրել, որոնք, իբր, ապացուցում են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր կիրառելու փաստը։

«Իրանը կտրականապես հերքեց, որ անօդաչուներ է մատակարարում Ուկրաինայի դեմ պատերազմում։ ․․․ Ես ձեզ երկու սլայդ ցույց կտամ, որոնք միանշանակ ցույց են տալիս, որ Իրանը և իրանական անօդաչուները մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին»,- ասել է Իսրայելի նախագահը Վաշինգտոնում, Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ։

«Սա ընդամենը հետախուզական տվյալների, այդ թվում՝ գաղտնի հետախուզական տվյալների հսկայածավալ  այսբերգի գագաթն է։ Մենք կարող ենք դա ցույց տալ։ Բայց պետք է խոստովանել՝ Իրանը մասնակցում է պատերազմին՝ գործելով ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի և մեծ ցավ պատճառելով նրան»,- նշել է հրեական պետության նախագահը։

Օգոստոսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Իրանը Ռուսաստանին իր անօդաչուներն է մատակարարում։ Հետագայում նման պնդումներ արվեցին նաև ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարգարիտա Սիմոնյանին արգելել են մուտք գործել Հայաստան
Հաջորդ հոդվածըՎարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն