‘Իսրայելի նոր նախագահն ընտրվեց երկրորդ փուլով’

1003

Իսրայելի նախահի ընտրությունների առաջին փուլում հինգ թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ՝ Կնեսետի 60 պատգամավորների ձայները:

Երկրորդ փուլ դուրս էին եկել Կնեսետի պատգամավորներ Ռեուվեն Ռիվլինը, որը հավաքել էր 44 ձայն, և Մեիր Շիթրիթը՝ 31 ձայն:

Ռիվլինը Կնեսետի նախկին խոսնակն է և իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ: Շիթրիթն առաջին անգամ Կնեսետի անդամ է դարձել 1981 թ. և այս պահին ներկայացնում է «Հա-Տնուա» ձախակենտրոն կուսակցությունը: 

Երկրորդ փուլով Իսրայելի նոր նախագահ է դարձել Ռեուվեն Ռիվլինը, ով ստացել է ժողովրդի 63  ընտրյալների ձայները: Մեիր Շիթրիթն ընդունել է իր պարտությունը:

Պետության ղեկավարի պաշտոնն Իսրայելում ներկայացուցչական բնույթ ունի, փաստացիորեն՝ գործադիր իշխանության բոլոր լիազորությունները երկրում պատկանում են վարչապետին, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները պայքարի նոր թիրախը Աֆրիկյանների տունն է ‘
Հաջորդ հոդվածը‘Հոգեբան. Արտագաղթը Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից մեկն է’