‘Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունը լքելու մասին’

838

Իսրայելի պաշտպանության նախարար, «Ացմաուտ» կուսակցության ղեկավար Էհուդ Բարաքն այսօր հայտարարել է երկրի քաղաքական կյանքից հեռանալու մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հատուկ հրավիրված մամլո ասուլիսում Բարաքը հայտնել է, որ չի մասնակցի 2013 թ. հունվարի 22-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն մնում է  պաշտպանական  գերատեսչության ղեկավարի պաշտոնում՝ մինչև ձևավորվի նոր կառավարության կազմը: «Ես այս քայլը ծանրութեթև եմ արել վերջին մի քանի շաբաթների ընթացքում,- ասել է 70-ամյա քաղաքական գործիչը: — Ես որոշել եմ հեռանալ, որպեսզի կարողանամ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Կարծում եմ՝ քաղաքականության մեջ ես արդեն արել եմ ամեն ինչ»:

Էհուդ Բարաքը նաև ավելացրել է, թե հպարտ է, որ մասնակցել է Գազայի հատվածում նոյեմբերի 14-ից 21-ը անցկացված «Ամպի սյուն» ռազմական  գործողության կազմակերպմանը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Հասարակության մեծամասնությունը երկրում ցանկանում է կտրուկ փոփոխություններ տեսնել’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանի իշխանությունները ցանկացել են Ս.Սարգսյանին օգտագործել որպես գործի՞ք’