‘Իսրայելի ռազմական օդուժը ռմբակոծել է սիրիա-լիբանանյան սահմանը’

794

Իսրայելի ռազմական օդուժը հունվարի 29-ի գիշերը ռմբակոծել է սիրիա-լիբանանյան սահմանում գտնվող որոշ նշանակետեր, հայտնում է Reures գործակալությունը:

Լիբանանի բանակի հրամանատարությունն արդեն հաստատել է չորեքշաբթի օրը իսրայելական օդուժի կողմից երկրի օդային տարածքն անօրինական կերպով բազմիցս հատելու մասին լուրը:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Իսրայելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ էր արել կանխել սիրիական քիմիական զենքի փոխանցումը լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորմանը:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն ներքնազգեստի հավաքածու կթողարկի’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում տեղի է ունեցել Salon de la lingerie ներքնազգեստի միջազգային ավանդական ցուցահանդես վաճառքը (ֆոտոշարք)’