‘Իսրայելի վարչապետը, խնայողության նկատառումներով, չի մասնակցի Մանդելայի թաղմանը’

843

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն չի մասնակցի ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային վերջին հրաժեշտը տալու արարողությանը, կիրակի երեկոյան հաղորդել է The Jerusalem Post-ի կայքը: Ինչպես պարզաբանել են վարչապետի աշխատակազմում, դա արվում է տնտեսման նկատառումներից ելնելով: Նման կարճ ժամանկում պաշտոնական այց կազմակերպելու ծախսերն էականորեն ավելի շատ կլինեն, քան երկրի ղեկավարի՝ նախապես ծրագրված այցերինը: Նախնական տվյալներով՝ այցի ծախսը կարող էր կազմել մոտավորապես 7 միլիոն շեկել (1,46 միլիոն եվրո), նշում է պարբերականը՝ հղում անելով Նեթանյահուի աշխատակազմի աղբյուրին:

Այս ընթացքում հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան դրությամբ Մանդելայի հոգեհանգստյան արարողությանը, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-ին Յոհանեսբուրգի 94-հազարանոց մարզադաշտում, պատրաստվում են ժամանել 53 պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այսպես, իր մասնակցության մասին հայտնել են՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ճապոնիայի ժառանգորդ արքայազն Նարուհիտոն, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը և բրազիլական երեք նախկին ղեկավարներ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարտերը:

Ի դեպ, Մանդելայի հուղարկավորությունը Չեխիայում քաղաքական սկանդալի առիթ է դարձել: Երկրի վարչապետ Իրժի Ռուսնոկը կոշտ ձևով իր դժգոհությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ստիպված է լինելու մեկնել ՀԱՀ, ընդ որում՝ նա կարծել է, թե բարձրախոսն անջատված է: Սակայն ձայնագրությունը հայտնվել է հեռուստատեսությունում, և վարչապետն ստիպված է եղել ներողություն խնդրել, փոխանցում է Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնումէ $50 հազարի’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ինչ կանեին Մայդանում, եթե Հայաստանի պայմաններում ապրեին’