‘Իսրայելի վարչապետ. Իրանի դեմ հարվածները բխում են արաբական աշխարհի շահերից ‘

970

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ֆրանսիական «Պարի մատչ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները արաբական երկրների շահերց են բխում:

«Հարվածից հինգ րոպե անց, հակառակ հոռետեսների կարծիքի, տարածաշրջանը հանգիստ շունչ կքաշի», — ասել է Նաթանյահուն:

Ըստ նրա, Իրանը արաբական աշխարհում ժողովրդականություն չի վայելում, եւ տարածաշրջանի մի շարք երկրների կառավարությունները, ինչպես եւ տեղի բնակչությունը, հասկացել են, որ «միջուկային զենքով զինված Իրանն իրենից վտանգ կներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլեւ արաբական երկրների համար»:

Արեւմտյան մի շարք երկրներ եւ Իսրայելը կարծում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել: Իսրայելը պարբերաբար սպառնում է ռմբահարել Իրանի միջուկային օբյեկտները, եթե միջազգային հանրությանը չհաջողվի խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:  

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հարություն Մարության. Ի՞նչն է քաղաքապետին խանգարում գլուխը վեր բարձրացնել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը եւ Եվրոպան չեն պահանջում Բելգրադից ճանաչել Կոսովոյի անկախությունը’