Իսրայելն արդեն կորոնավիրուսի դեմ չորրորդ ներարկմանն է հրավիրում իր քաղաքացիներին

339

Կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի տարածմանը զուգընթաց՝ Իսրայելի իշխանությունները երկրի 60 տարեկանից սկսած բոլոր բնակիչներին, ինչպես նաև բուժաշխատողներին խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ չորրորդ ներարկումն ստանալ։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հիշեցրել է, որ Իսրայելի քաղաքացիներն առաջինն են ստացել պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ «Մենք նաև շարունակում ենք առաջատարը լինել չորրորդ չափաբաժինն ստանալու հարցում»,- հայտարարել է նա։

Խորհուրդ է տրվել չորրորդ ներարկումն ստանալ հնարավորինս շուտ։ «Կարիք չկա սպասելու, գնացեք և պատվաստվեք»,- Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարար Նիցան Գորովիցը։

Չորրորդ չափաբաժինը կարելի է ստանալ երրորդից երեք ամիս անց։ Իշխանությունները նաև որոշում են կայացրել կրճատել երկրորդ և երրորդ ներարկումների միջև ընկած ժամանակը՝ հինգ ամսից այն դարձնելով երեք ամիս։ Իսրայելում բուստերային չափաբաժիններն սկսել են ներարկել այս տարվա հուլիսից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը2021թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը
Հաջորդ հոդվածըԾանրամարտի միջազգային ֆեդերացիան կրճատում է 2024-ին Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերը