‘Իսրայելում «Ահեղ դատաստանի» պատճառով դադարեցվել են ուղեւորափոխադրումները ‘

978

Իսրայելը փակել է իր օդային ուղիները և կանգնեցրել տրանսպորտային հաղորդակցությունը: Պատճառը հուդայականների օրացույցով Ահեղ դատաստանի օրն է, որը սկսվում է երկուշաբթի 17.00-ին և ավարտվում հաջորդ օրը 18:00-ին,- հայտնում է NEWSru Israel-ը:

Ամբողջ 24 ժամվա ընթացքում կդադարեցվեն օդանավակայանների և քաղաքային տրանսպորտի  աշխատանքները: Բացառություն կկազմեն միայն հրշեջ և շտապ օգնության ծառայության մեքենաները:

Ահեղ դատաստանի օրը սերտորեն կապված է հրեական ամանորի հետ, որն այս տարի նշվել է սեպտեմբերի 15-ին: Այս օրը չի թույլատրվում ուտել, խմել, լվացվել,  տրվել մարմնական հաճույքներին և կաշվե կոշիկներ կրել: Արգելքները կարելի է խախտել միայն, երբ որևէ մեկի կյանքին վտանգ է սպառնում:

 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովները կսպասարկեն խորհրդարանական խմբակցության գործունեությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’