Իսրայելում բացվել է ԱՄԷ-ի դեսպանատուն

518

Թել-Ավիվում հանդիսավորությամբ բացվել է Արաբական Միացյալ Էմիրաթների դեսպանատունը։

Սա արաբական երկրի երրորդ ներկայացուցչությունն է հրեական պետությունում, և առաջինը՝ գրեթե 30 տարիներից ի վեր՝ Եգիպտոսից հետո՝ 1979-ին, և Հորդանանից՝ 1994-ին։

Հունիսին բացվել է Իսրայելի դեսպանատունը Աբու-Դաբիում և գլխավոր հյուպատոսությունը՝ Դուբայում։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Էմիրաթներին՝ մեր ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունների առջև իր դուռը բացելու կապակցությամբ։ Դա կարևոր քայլ է ոչ միայն երկու ժողովուրդների, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։ Համաձայնությունը հիմք է ստեղծել տարածաշրջանում անվտանգության և կայունության համար և բոլորին ցույց է տալիս խաղաղ հարաբերությունների հսկայական հնարավորությունները և կարողությունները»,- հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի միջնորդությամբ,  հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ երկկողմ պայմանագրեր են կնքվել Իսրայելի, Էմիրաթների և Բահրեյնի միջև։ Այնուհետև, նաև Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, Իսրայելը նույնպիսի պայմանագրեր է ստորագրել Մարոկկոյի և Սուդանի հետ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲրեդ Շերմանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցը
Հաջորդ հոդվածըԿուբայի նախագահը հայտնել է բողոքի ցույցերի ընթացքում բազմաթիվ տուժածների մասին