‘Իսրայելում կայացել է նորանշանակ կառավարության երդմնակալությունը’

768

Մարտի 18-ին տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ձևավորված նոր կառավարության կազմի երդմնակալության արարողությունը, գրում է Lenta.ru լրատվական կայքը:

Արարողությունից անմիջապես հետո մեկնարկել է  կաբիների առաջին նիստը՝ վարչապետիի գլխավորթյամբ: Նիստի շրջանակներում Նեթանյահուն միասնության և համագործակցության կոչ է արել իր աշխատակիցներին:

Խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման մասին՝ վարչապետը հայտարարել է, որ նոր կառավարությունը հանուն  հարցի խաղաղ լուծման «պատրաստ կլինի պատմական փոխզիջման գնալ»: Նեթանյահում նաև նկատել է, որ այդ դեպքում զիջումներ պիտի կատարեն նաև Պաղեստինիի ներկայացուցիչները:

Մարտի 18-ին՝ ավելի վաղ, երկրի խորհրդարանը հաստատաել էր Նեթանյահուի առաջարկած կառավարության նոր կազմը, որի օգտին քվեարկել էին 120 պատգամավորներից 68, դեմ՝ 48-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը գոհ է կադաստրի աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսի պաշտոնական սղագրությունը’