‘Իսրայելում կընթանա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարգախոսով ակցիա’

912

Իսրայելում գործող «Նոյյան Տապան» մշակութային և կրթական հայկական կենտրոնը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ կանցկացնի «Մեկ մոմ՝ մեկ հոգի» ակցիա-էստաֆետ:

Ակցիայի մասնակիցները կտարածեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչ ներառող ուղերձ: Այդ մասին հաղորդում է «Նոյան Տապան»  հայկական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:

Հիշեցնենք, որ Իսրայելի Քնեսետում բազմիցս նախաձեռնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև, սակայն ամեն անգամ այն մերժվել է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (Լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Արցախում նշում են անկախության հռչակման 23-րդ տարեդարձը’