‘Իսրայելում նշվում է Հոլոքոստի օրը’

1136

Իսրայելում նշում են Եվրոպացի հրեաների աղետի և հերոսականության՝ ազգային սգո օրը: Այն նվիրված է վեց միլիոն հրեաների հիշատակին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվել են նացիստների ու նրանց հանցակիցների կողմից:

Միջոցառումները նախորդ օրը երեկոյան Երուսաղեմի «Յադ վա-Շեմ» հուշահամալիրում սկսվել են պաշտոնական արարողությամբ, որտեղ հրեական պետության ղեկավարների ներկայությամբ, ավանդության համաձայն՝ վառվել է վեց միլիոն զոհերին խորհրդանշող վեց ջահ:

Իսրայելի առաջնորդներն  այս տարի մտահոգություն են հայտնել ամբողջ աշխարհում հրեատյացության ալիքի մեծացման կապակցությամբ: Վարչապետ Բինիամին Նեթանյահուի խոսքով՝ մեծացել է «թունավոր ատելությունը հրեաների հանդեպ»:

Հոլոքոստի զոհրեին նվիրված սգո արարողությանը մասնակցել են նաև Իսրայելի այն տարեց քաղաքացիները, ովքեր ողջ են մնացել այդ սոսկալի աղետից հետո:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԿՀՎ նախկին աշխատակիցը խոստովանել է’
Հաջորդ հոդվածը‘Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին’