Իսրայելում նորից խորհրդարանական ընտրություններ են նշանակվել

353

Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարման որոշում է կայացրել և նոր ընտրություններ նշանակել այս տարվա նոյեմբերի 1-ին։ Դա կլինի արդեն հինգերորդ քվեարկությունը չորսից պակաս տարվա ընթացքում։

Կեսգիշերին երկրի նոր վարչապետ կդառնա Յաիր Լապիդը՝ ներկայիս արտաքին գործերի նախարարը։ Իշխող դաշինքի նրա գործընկերը՝ կառավարության ղեկավար Նաֆթալի Բեննեթը, հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ ընտրություններում։

«Յամինա» աջակողմյան կուսակցության ղեկավար Բեննեթը վարչապետ է դարձել անցյալ տարվա հուլիսին կայացած ընտրություններից հետո, որոնց ընթացքում քաղաքական ուժերից ոչ մեկը չկարողացավ մեծամասնություն ստանալ։ Արդյունքում՝ ութ կուսակցություններից ձևավորվեց բավական խայտաբղետ դաշինք, որոնց միակ նպատակն էր թուլ չտալ վարչապետ Բինիամին Նեթանյահուի  և նրա «Լիկուդ» կուսակցության վերադարձը իշխանության։

Բեննեթը և Լապիդը պայմանավորվել էին, որ կառավարությունը կղեկավարեն յուրաքանչյուրը երկու տարի, այսինքն՝ ներկայիս վարչապետը պետք է իշխանությունը գործընկերոջը փոխանցեր 2023 թ․ սեպտեմբերին։ Սակայն մոտավորապես տասն օր առաջ դաշինքը քայքայվեց, քանի որ նրա կազմում գտնվող կուսակցությունները չկարողացան համաձայնության գալ սկզբունքային հարցում՝ երկարացնելու այն փաստաթղթի գործողությունը, որի համաձայն՝ Արևմտյան ափին հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի, այլ ոչ թե Պաղեստինի ինքնավարության օրենքներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖիլիպիններում նախագահ է դարձել նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին
Հաջորդ հոդվածըԻնչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը. ԱլիքՄեդիա