Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Գազայի հատվածում

126

Արաբական Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքները պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Գազայի հատվածի տարածքում։

Հեռուստաալիքների տվյալներով՝ պայթյունների և փոխհրաձգության ձայներ են լսվում Գազա քաղաքից արևմուտք։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները կենտրոնացված կրակ են բացել պաղեստինյան անկլավի Խան Յունիս քաղաքից արևելք։

Միջազգային միջնորդների՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 07։00-ին պետք է սկսվեր մարդասիրական դադարի լրացուցիչ ժամանակահատվածի առաջին օրը։

Նախորդ հոդվածըՊույոլը պատմել է ամենացավալի վնասվածքի մասին
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի խնդիրն է՝ կանխել հակամարտության սրացումը ՌԴ-ի հետ