‘Իսրայել. ԱՄՆ-ի պատժամիջոցները հարված են Իրանի ներկայությանը Սիրիայում’

1581

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումն անվանել է «ծանր հարված» այդ երկրի ներկայությանը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում:

«Մի հարվածով Միացյալ Նահանգները կրիտիկական հարված է հասցնում Իրանի ներկայությանը Սիրիայում, Լիբանանում, Գազայում, Իրաքում և Եմենում»,- Twitter-ում գրել է Լիբերմանը:

Իսրայելի ԱԳՆ-ն պատժամիջոցներն անվանել է նաև «կարևոր քայլ, որն ուղղված է համոզելու այաթոլլաներին՝ հրաժարվել ահաբեկչական գործունեությունից, որը սպառնում է մեր տարածքշրջանին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այդ «պատմական քայլի» համար շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանում դատավարություն է սկսվել Այթմատովի մրցանակի մսխման գործով’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները 15 տարի ոռոգվել են ապօրինի. ՊՎԾ ‘