‘Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն’

1012

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կլինի Վաշինգտոն, բայց միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում կավարտվեն նախագահական ընտրությունները: Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ի առավոտյան, լրագրողների հետ հանդիպմանը  Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ իր ապագա այցի մանրամասներն արդեն քննարկել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդի հետ:

Իվանիշվիլին Վաշինգտոնից պաշտոնական հրավեր է ստացել, սակայն առայժմ հրաժարվել է այցից, քանի որ այս փուլում դեռևս շատ հարցեր կան, որոնք  պետք է լուծել Վրաստանում, բացի այդ՝ ԱՄՆ-ում նախագահական  ընտրությունների են նախապատրաստվում:

Նախորդ հոդվածը‘Թեհրանում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաո. Ամռանը ցանկանում էի լքել «Ատլետիկոն»’