‘Իվանիշվիլին կառավարությունում առանցքային պաշտոնների թեկնածուներ է առաջարկել ‘

918

Վրաստանի խորհրդարանային ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին երկուշաբթի թվարկել է նոր կառավարությունում առանցքային պաշտոնների թեկնածուներին: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նա առաջարկել է «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային: ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, ըստ Իվանիշվիլիի, պետք է զբաղեցնի դաշինքի մամլո խոսնակ Մայա Փանջիկիձեն, ՆԳ նախարարի պաշտոնում առաջարկվել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Իրակլի Գարիբաշվիլին:

Աղբյուրը՝ РИА Новости

Լուսանկարը՝ РИА Новости

Նախորդ հոդվածը‘Շվեդիայում բացվում է 111-րդ Նոբելյան շաբաթը’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կազմը Հայաստանի հետ խաղում’