‘Իվանիշվիլին մտադիր է փոխվարչապետ նշանակել Գիորգի Մարգվելաշվիլիին’

790

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է փոխվարչապետի պաշտոնում առաջադրել Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիին: Այդ մասին, Trend-ի փոխանցմամբ, վարչապետը հայտարարել է երեքշաբթի Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանը: Մինչ այդ փոխվարչապետի պաշտոնտ զբաղեցնում էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, սակայն Իվանիշվիլին նրան պաշտոնանկ է արել. ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Ալասանիան, առանց վարչապետի հետ համաձայնեցնելու, իր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում  քննարկել էրՎրաստանի  նախագահական ընտրություններում նրա առաջադրաման  հարցը, ինչը և հարուցել է Իվանիշվիլիի դժգոհությունը:

Վրաստանի կառավարությունն ունի երկու փոխվարչապետ: Նրանցից մեկն այժմ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն է:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում են ճնշումներ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում սպանված ամերիկացի լրագրողուհու աճյունը դրվել է հայկական եկեղեցում’