‘Իվանիշվիլին չի շտապում հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից’

822

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ «կասեցրել է Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու և վրացական քաղաքացիություն ընդունելու գործընթացը»: «Ինձ Վրաստանի քաղաքացիություն են առաջարկել այն պայմանով, որպեսզի ես հրաժարվեմ Ֆրանսիայի քաղաքացիությունից, սակայն ես այս փուլում կասեցրել եմ այդ գործընթացը»,- ասել է Իվանիշվիլին և պարզաբանել, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը, մինչդեռ ցանկացած եվրոպական երկրի քաղաքացիություն ունեցող մարդը կարող է: «Հենց որ ես ստանամ Վրաստանի քաղաքացիություն, այսինքն՝ դառնամ երկքաղաքացիություն ունեցող անձ, անմիջապես կզրկվեմ կառավարության ղեկավարը լինելու իրավունքից»,- պարզաբանել է Իվանիշվիլին և հավաստիացրել, որ «Վրաստանի նոր կառավարությունը համապատասխան սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի՝ նման հարցերը կարգավորելու համար», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Հայրիկյանի որոշման մասին. Միևնույն է՝ երբ կկեղծվեն ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. Վիրաբույժի և քննիչի կասկածները ‘