‘Իվանիշվիլին Սաակաշվիլիին համեմատել է Յուլիա Տիմոշենկոյի հետ ‘

845

Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է ներկայումս ազատազրկության մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ:

Ըստ apsny.ge-ի, Պատասխանելով Սաակաշվիլիի հնարավոր բանտարկության վերաբերյալ  լրագրողի հարցին, Սաակաշվիլին նշել է.

«Անձամբ ես Սաակաշվիլիի բանտարկությունը չեմ ցանկանում, բայց եթե դատախազությունը երկրի բարձրագույն ղեկավարության նկատմամբ գործեր հարուցի, ես չեմ միջամտի»:

Ընդ որում, Իվանիշվիլին հիշեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագրի մասին: Վերջինս ձերբակալվեց եւ Ռուսաստանի հետ ապօրինի գազային գործարք կնքելու մեղադրանքով դատապարտվեց այն բանից հետո, երբ իշխանության եկան նրա ընդդիմադիրները:

«Այնտեղ Տիմոշենկոն իշխանության ղեկին չէր, նրան ինչ-որ համաձայնագրի համար են ձերբակալել, բայց ես չեմ ուզում հարեւան երկրի խնդիրներին խառնվել», — ասել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքի ձեւավորած կառավարությունը վերջին շրջանում նախկին եւ ներկա պաշտոնյաների ձերբակալություններ է ձեռնարկել: 

Նախորդ հոդվածը‘Տարվա 20 լավագույն պաշտպանները’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը կասկածի տակ է դնում Հիսուսի ծննդյան տարեթիվը ‘