‘Իվանիշվիլի-Սարգսյան համատեղ ասուլիսը տապալվել է թարգմանության պատճառով’

1578

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում է գտնվում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ կառավարությունում լրագրողները  հրավիրվել էին լուսաբանելու Հայաստանի և Վրաստանի վարչապետերի համատեղ մամլո ասուլիսը: Ներկա էին նաև վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Սակայն ասուլիսը կարելի է համարել տապալված՝ տեխնիկական պատճառով:  Թարգմանիչը, ով ըստ երևույթին պրոֆեսիոնալ չի եղել և հանդիսանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից, նորմալ չի տիրապետել թարգմանությանը և ամբողջովին խեղաթյուրել է երկու վարչապետերի հարցազրույցները: Ասուլիսի ընթացքում շփոթվել են և՛ Վրաաստանի և՛ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները:  Բոլորը միաձայն կարծիքներ են արտահայտել, որ այս ասուլիսը շատ թյուրիմացությունների տեղիք է տալու, որովհետև թարգմանությունը կարող է այլ կերպ ընկալվել և լուրջ խնդիրներ հարուցել: Երկու երկրների ներկայացուցիչներ պատասխանել են տնտեսական և քաղաքական մի շարք հարցերի, հայտնում է galatv.am-ը:

Երկրորդ կազուսային իրավիճակն այն էր, որ ժպտերես Իվանիշվիլին  ժպտացել է  մինչև այն պահը, երբ Ռուսթավի 2 հեռուստաընկերության լրագրողը հարցեր է ուղղել երկու երկրների վարչապետերին:  Բիձինա Իվանիշվիլին չի կարողացել թաքցնել իր զայրույթը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Վլադիսլավ Մանգասարյանը, ում ամերիկահայ գործարարը մեղադրում է իրեն $10 մլն վնաս պատճառելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիային թույլ են տվել անցկացնել անկախության հանրաքվե ‘