‘Իվանիշվիլի. Վրաստանը պատրաստ է ուղիղ երկխոսության աբխազների և օսեթների հետ’

879

Վրաստանի վարչապետ Բիջինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Աբխազիայի և Հարավային Օսիայի ազգաբնակչության հետ: «Ես հավատում եմ, որ ճիշտ ռազմավարությամբ մենք կարող ենք վերականգնել մեր փոխհարաբերությունները, կարող ենք ընդհանուր լեզու գտնել՝ միացյալ պետության շրջանակներում համակեցության համար: Մենք ուղիղ երկխոսության կողմնակից ենք մեր եղբայրների՝ աբխազների և օսեթների հետ», հայտարարել է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Գորիում Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում երդման արարողության ժամանակ, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Omnia Vanitas. Ֆեյսբուքյան էքսպրոմտ կարմիր եզրագծերի թեմայով’
Հաջորդ հոդվածը‘Միջնորդություն՝ Ալիկ Սարգսյանին դատարան կանչելու մասին (տեսանյութ)’