‘Իվանիշվիլի. Վրաստանն ու Հայաստանը շատ հարցեր ունեն կարգավորելու’

925

Վրաստանը Հայաստանի հետ շատ հարցեր ունի կարգավորելու, մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ մենք քննարկում ենք նաեւ երկկողմ կարեւորություն ունեցող հարցեր», — ըստ Georgia Online-ի՝ ասել է Վրաստանի վարչապետը՝ պատասխանելով վրաց պաշտոնյաների՝ Հայաստան կատարվող հաճախակիացած այցերի հետ կապված հարցին:

Նշենք, որ կարճ ժամանակահատվածում Հայաստան են այցելել Վրաստանի ՆԳ, ՊՆ նախարարները եւ գլխավոր դատախազը:  

Նախորդ հոդվածը‘Յարոսլավլի քաղաքապետի դուստրը կես միլիոն դոլար է թաքցրել ոստիկանությունից’
Հաջորդ հոդվածը‘Զովունիում քամուց քշվել են տանիքների մետաղյա թիթեղները’