‘Իվանովիչ. «Աբրամովիչը կհեռացներ բոլոր ֆուտբոլիստներին, եթե կարողանար» ‘

1380

Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի կարծիքով՝ զուր են թիմի անհաջողությունների համար մեղադրում միայն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Մոուրինյոն չի փոխվել: Չի փոխվել նաև նրա աշխատանքի մեթոդը: Ամեն ինչ անփոփոխ էր:

Ֆուտբոլը նախ խաղացողներն են: Ֆուտբոլիստներն են դուրս գալիս խաղադաշտ, ոչ թե մարզիչները: Պետք է մրցակցից ավելի ուժեղ լինել: Սակայն մրցաշրջանի սկզբնամասում դա մեզ մոտ չստացվեց: Կարծում եմ՝ մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում արդյունքի համար, քան մարզիչը:

Աբրամովիչը կհեռացներ բոլոր ֆուտբոլիստներին, եթե կարողանար: Բայց հնարավոր չէ 25 ֆուտբոլիստի տրանսֆեր վաճառքի հանել մրցաշրջանի ընթացքում»,- Daily Mail-ը մեջբերում է Իվանովիչի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ Հանս-Յոահիմ Վատցկե. «Ցավալի է, որ Գյոտցեն դարձել է պահեստային ֆուտբոլիստ» ‘
Հաջորդ հոդվածը‘ «Ռեալ»-ը հատել է մրցաշրջանում 100 գոլի սահմանը’