‘Իվան Կուխտա. Ուկրաինայի կառավարությունը մալազիական Բոինգի վթարում անջատականների մեղքի անհերքելի ապացույցներ ունի ‘

1005

Ուկրաինայի կառավարությունը մալազիական Բոինգի վթարում անջատականների մեղքի անհերքելի ապացույցներ ունի, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Ըստ որում, նա ավելացրել է, որ միջազգային հանձնաժողովի մասնագետները կորոշեն, թե իրականում ով է պատասխանատվություն կրում մալազիական ավիաուղիների օդանավի վթարի համար:

«Ուկրաինան շահագրգռված է օբյեկտիվ հետաքննության և ողբերգության իրական մեղավորներին հայտնաբերելու հարցում»,- ընդգծել է նա:

Կուխտան նաև հայտնել է, որ հետաքննության պատշաճ անցկացման նպատակով ուկրաինական իշխանությունները դադարեցրել են հակաահաբեկչական գործողության անցկացումը:

Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մալազիական օդանավի վթարի հետ կապված` Ուկրաինան մտադիր է միջազգային հանրությունից պահանջել Դոնեցկի և Լուգանսկի անջատականներին ահաբեկիչներ ճանաչել:

«Անջատականներին ահաբեկիչներ ճանաչելն ինքնաբերաբար կհանգեցնի այն երկրների պատասխանատվության մեծացմանը, որոնք ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի արևելքի գրոհայիններին»,- ընդգծել է Կուխտան: Անջատականներին սպառազինություն մատակարարելու հարցում Կուխտան մեղադրել է Ռուսաստանին:

Նախորդ հոդվածը‘Գործարար Վահագն Հովնանյանը հայտարարել է բողոքի ակցիայի անհրաժեշտության մասին’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է համանախագահների հետ ‘