‘Իվան Վոլինկին. Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին’

1532

Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու շուրջ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Ընդ որում նա համոզված է, որ ոչինչ չի կարող խանգարել այդ միությանը պաշտոնական Երևանի միանալուն, քանի որ դա ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև հանրապետության բնակչության մեծ մասի կարծիքն է: «Այդ գործընթացին ոչ ոք չի կարող խանգարել», — նշել է նա:

Մեկնաբանելով անցած ամսվա ընթացքում լարվածության սրումը հայ-ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Արցախի զինված ուժերի շփման գծում` Վոլինկինը նշել է, որ չարակամները շատ են ողջ աշխարհում, և կան մարդիկ, ովքեր շահագրգռված են հակամարտության շարունակմամբ: «Սակայն մենք հանդես ենք գալիս հանուն  այն բանի, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, առանց ուժ կիրառելու: Այստեղ ես այլ տարբերակ, պարզապես, չեմ տեսնում», — եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կոնկրետացրել է առաջիկա անելիքները’
Հաջորդ հոդվածը‘Դուբայ-Մոսկվա ինքնաթիռը ոչ սթափ ադրբեջանցու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Երևանում’