‘Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը «Արմավիա» ընկերությունը գնելու ցանկություն չի ունեցել և չունի’

1221

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը գնելու ցանկություն չի ունեցել և չունի: Այս մասին tert.am-ին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ավելին՝ եթե կան կազմակերպություններ, որոնք կարող են ստանձնել ոլորտի աշխատանքները, լուծել առկա խնդիրները և մատուցվող ծառայությունները որակական նոր փուլ տեղափոխել, ապա Գագիկ Ծառուկյանը միայն ողջունում է այդ հանգամանքը և կողմնակից է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնություններին»,-ասաց Ւվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է գնել ընկերությունն ու Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է Կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի:

«Այնպես որ, մամուլում այսօր հայտնված տեղեկատվությունը իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և ընդամենը երևակայության արդյունք է: Ցավով եմ փաստում, որ նմանօրինակ հրապարակումների ու շարունակական ապատեղակատվությունների պատճառով հանրային վստահությունն է կորում ԶԼՄ-ների հանդեպ: Իսկ հետևողական պատվերի համատեքստում լույս աշխարհ եկող նման հրապարակումների կյանքը կարճ է: Ճիշտ այնպես, ինչպես ստի ոտքը»,-ավելացրեց Իվետա Տոնոյանը։

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Էլեկտրաէներգիայի տատանումների դեպքերի հետևանքով որոշ սպառողներ կրել են ֆինանսական վնասներ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ղեկավարին’