‘Իվետա Տոնոյան. Գազի թանկացումը Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու վրա չի անդրադառնա’

2042

iLur.am-ի հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

— Երեւան-Աբովյան երթուղին սպասարկող  Քինգ Դելյուքս ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանն անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի կողմից Երեւան-Աբովյան բարեգործական երթուղուն՝ հայտարարելով, թե դա ոչ թե բարեգործություն է, այլ՝ չարագործություն: Պարոն Ծառուկյանն ինչպես է վերաբերվում այդ հայտարարություններին:

— Արթուր Հարությունյանի այդ հայտարարության վերաբերյալ հարցի պատասխանը ձեզ կխնդրեմ ստանալ հենց այն հարյուրավոր աբովյանցիներից, ովքեր յուրաքանչյուր օր օգտվում են այդ երթուղուց, քանի որ այդ երթուղու առկայությունը հենց մարդկանց համար խիստ անհրաժեշտ լինելով է պայմանավորված և Գագիկ Ծառուկյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ երթուղիները շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

— Իսկ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, թե բարեգործական երթուղին սպասարկող ավտոբուսները հնամաշ են, սարքին վիճակում չեն գտնվում: Նախարարի այս հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

— «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի բարեգործական երթուղին սպասարկող բոլոր ավտոբուսները գտնվում են սարքին վիճակում, ժամանակին անցնելով բոլոր տեխնիկական զննումները: Իսկ եթե ավտոբուսները փոխելու անհրաժեշտություն լինի, ապա որևէ մեկը թող չկասկածի, որ դրանք անմիջապես կփոխվեն: Բարեգործության մեջ ենթատեքստեր փնտրելն ու փորձել հանրության աչքին նսեմացնել դրա դերակատարումը, պարզապես անշնորհակալ նախաձեռնություն է եւ հեռու խելամտության բոլոր դրսեւորումներից:

— Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ գազի սակագնի բարձրացման հետեւանքով հիմնադրամը դադարեցնի այդ բարեգործությունը կամ պակասեցնի ավտոբուսների քանակը:

— Միանշանակ՝ ոչ: Ոչ մի թանկացում չի անադրադառնա անվճար բարեգործական երթուղու գործունեության վրա: Դրանց գործունեութոյւնը դադարեցվի, եւ ինչպես ասել եմ՝ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ունեն դրա կարիքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը եփել է բորշը, ինքն էլ կուտի այն ‘
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Եվրամիությունը խրախուսում է հայ-ռուսական հարաբերությունները’