‘Իտալական քաղաքի իշխանությունները գրեթե ողջ կազմով ձերբակալվել են’

971

Ոստիկանությունը ձերբակալել է Իտալիայի հարավում գտնվող Սկալեա քաղաքի տեղական իշխանությունների գրեթե բոլոր ներկայացուցիչներին՝ կասկածելով նրանց մաֆիոզ խմբավորումների հետ կապերի մեջ:

Ձերբակալվածների թվում են քաղաքապետի բոլոր խորհրդականները, բացի մեկից, ինչպես նաեւ ինքը՝ քաղաքագլուխը:

 Ոստիկանների խոսքերով, այս ձերբակալությունները ավելի ընդարձակ օպերացիայի մի մասն են, որը նպատակ ունի արմատախիլ անել մաֆիան տարածաշրջանում:

Ընդհանուր առմամբ ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, տեղեկացնում է BBC-ն: Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել դրամաշորթության, խարդախության եւ անգամ մարդկանց առեւանգման հոդվածներով:  

Ձերբակալվածներից բռնագրավվել են թանկարժեք իրեր եւ մի քանի տասնյակ միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘«Ազատություն քաղբանտարկյալներին». Բողոքի ցույց՝ դատախազության դիմաց (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Էպոսագետը» ասել է, թե երբ կհայտնվի ազատության մեջ’