‘
Իտալացի հնագետները Նեղոսի արեւելյան ափին գտնվող եգիպտական Լուքսոր քաղաքում դամբարաններ են հայտարարել, որոնց տարիքը գերազանցում է 3000 տարին:
Եգիպտոսի՝ հնությունների հարցերով նախարարությունը հայտնում է, որ դամբարանները հայտնաբերվել են մ.թ.ա. 1427-1401թթ. կառավարած Ամենհոտեպ 2-րդ փարավոնի՝ մեր օրերում չպահպանված տաճարի տարածքում:
Դամբարանների ներսում հայտնաբերվել են փայտե սարկոֆագերի եւ մարդկային ոսկորների մնացորդներ, ինչպես նաեւ՝ Խորա աստծ պատկերով գավաթներ, որոնցում պահվելիս են եղել մեռյալների ներքին օրգանները:
Պրոֆեսոր Վաֆա Էլսադդիկը BBC-ին հայտնել է, որ հնագետների գտածոն շատ կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ հին Եգիպտոսում տաճարները գործածվում էին ոչ միայն աղոթքի, այլեւ հուղարկավորության նպատակներով: Նրա խոսքերով, գտնված կարասին վկայում է այն մասին, որ դամբարաններում թաղվածները շատ հարուստ մարդիկ են եղել:
‘