‘Իտալացի պատգամավոր Մինետտին լողազգեստների ցուցադրության է մասնակցել’

511

Իտալացի պատգամավոր Մինետտին լողազգեստների ցուցադրության է մասնակցել

Լոմբարդիայի տարածքային խորհրդարանի պատգամավոր, մասնագիտությամբ ատամնաբույժ, Սիլվիո Բերլոիսկոնիի հովանավորությունը վայելող  Նիկոլ Մինետտին ապացուցել է, որ իրեն զուր չեն  համարում «Իտալիայի ամենասեքսուալ ատամնաբույժը»:

Միլանում անկցացված նորաձևության շաբաթի շրջանակներում Մինետտին մասնակցել է Parah նորաձեւության տան  լողազգեստների հավաքածուի ցուցադրությանը:

 «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ քաղաքական գործիչը հարթակ բարձրանա: Ինչպես շատ մարդիկ, ես նույնպես փորձում եմ գործունեության տարբեր բնագավառներ համատեղել: Եվ ընդհանրապես, ես համարում եմ, որ քաղաքականությունը պետք  է ծառայի նորաձեւության աշխարհին»,- ասել է Մինետտին Il Giornale պարբերականի լրագրողին:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ամերիկյան պատվիրակությունը կբոյկոտի Ահմադինեժադի ելույթը ‘
Հաջորդ հոդվածը‘«Տորպեդո» — «Դինամո» հանդիպումն ընդհատվեց անկարգությունների պատճառով. տեսանյութ’