Իտալացի փորձագետ․ «Թալիբանն» այդքան հիմար չէ, որ խրախուսի միջազգային ահաբեկությունը

420

Ճգնաժամն Աֆղանստանում փախստականների մեծ հոսք է առաջացրել դեպի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիա։ Արդյո՞ք այդ կապակցությամբ մեծացել է ահաբեկչական սպառնալիքը Եվրոպայում, և արդյո՞ք թալիբները կարող են երկիրը դարձնել միջազգային իսլամական ահաբեկչության ապաստարան։

Աշխարհաքաղաքականության ոլորտում իտալացի փորձագետ Անդրես Կուկկոն դրան համաձայն չէ։

«»Թալիբանն» այդքան հիմա չէ, որ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես խրախուսի կամ տեղափոխի միջազգային ահաբեկչությունը։ «Թալիբանը», «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» միանգամայն տարբեր կառույցներ են, և դրանց պաշտպանում են միանգամայն տարբեր երկրներ, երբեմն նաև այնպիսիք, որոնց ոչ մեկը չի էլ կասկածում»,- նշում է փորձագետը։

Աֆղանստանը շատ հարուստ է հումքով և մեծ հետաքրքրություն է առաջացնում Չինաստանի համար, որը ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին։

«Ըստ էության՝ Չինաստանն արդեն այսօր կողմնորոշիչ է թալիբների համար։ Մի քանի շաբաթ առաջ Պեկինում կայացել է պաշտոնական հանդիպում «Թալիբանի» առաջնորդների հետ։ Դա Չինաստանին դարձնում է նոր գլխավոր խաղացող այդ տարածաշրջանում։ Բայց առայժմ հայտնի չէ՝ չինացիները նույն սխալը կգործե՞ն, ինչ բրիտանացիները, ռուսներն ու ամերիկացիները։ Այսինքն, եթե Պեկինը զինվորներ ուղարկի Աֆղանստան, ապա նրան էլ նույն հեռանկարն է սպասվում, ինչ բոլորին»,- նշել է Կուկկոն։

«Թալիբանը» ծայրաստիճան պրագմատիկ է գործում արտաքին քաղաքականությունում՝ երկրի ներսում մնալով անզիջում գաղափարական առումով։ Մտցվել են շարիաթի օրենքներ, երաժշտությունն արդեն արգելված է։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹալիբները կառավարություն են ձևավորում
Հաջորդ հոդվածըԵՄ պաշտպանության նախարարները քննարկում են հետաֆղանստանյան ռազմավարությունը