Իտալիայի ԱԳՆ․ Անհրաժեշտ է, որ Պուտինն ու Զելենսկին բանակցեն

227

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին համարում է, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ պայմանավորվածություն ձեռք բերվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։

Այդ մասին նախարարը հայտարարել է չորեքշաբթի, Canale 5-ի լուրերի երեկոյան թողարկման եթերում։

«Նպատակը պետք է լինի պայմանագիրը, Պուտինի և Զելենսկու հանդիպումը, որպեսզի նրանք կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Տայանին։

Ընդ որում՝ նախարարը նշել է, որ խաղաղությունը պետք է հիմնվի արդարության սկզբունքի վրա։

«Արդարություն՝ նշանակում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում»,- հավելել է Տայանին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիա․ ԿԺԴՀ-ն մեկ օրում երեք հրթիռ է արձակել
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Շոլցը հիմա հանդես է գալիս Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու օգտին