‘Իտալիայի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել’

1028

Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին մարտի 26-ին հրաժարական է ներկայացրել, այն բանից հետո, երբ Հնդկաստան են վերադարձել երկու իտալացի ծովագնացները, որոնք անցնում են հնդիկ ձկնորսների սպանության գործով, գրում  է РИА Новости-ն:

Իտալացի ծովագնացներ Մասիմիլիանո Լատոռեն և Սալվատորե Ջիրոնեն Հնդկաստան են ժամանել նախորդ ուրբաթ:

«Ես դեմ էի, որ մեր ծովագնացները մեկնեն Հնդկաստան, սակայն իմ ձայնը չլսված մնաց: Ես հեռանում եմ պաշտոնից՝ ի նշան հարգանքի մեր ծովագնացների և նրանց ընտանքիների նկատմամբ»,- ասել է Տերցին:

Մարտի 11-ին Իտալիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ընտրություններին մասնակցելու նպատակով հայրենիք մեկնելու թույլտվություն ստացած ծովագնացներն այլևս չեն մեկի Հնդկսատան՝ դատական նիստերին մասնակցելու, ինչը սրել էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները: Հնդկաստանի իշխանությունները բացատրություն էին պահանջել Դելիում Իտալիայի դեսպան Դանիել Մանչինիից՝ նրան արգելելով լքել երկիրը: Պաշտոնական Հռոմն իր հերթին այդ արարքը որակել էր, որպես դիվանագիտական հարաբերությունների մասին՝ ավստրիական համաձայնագրի խախտում: Ավելի ուշ իտալական իշխանություններն, այուամենայնիվ, հայտարարել էին, որ ծովագնացները կվերադառնան Հնդկաստան:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայում ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը 2 մարդու է սպանել, կան բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկարը. «Բարեւ. երկխոսության մենախոսությունը»’