‘Իտալիայի ափերի մոտ խորտակված նավում «դիակներով շարված պատ» են հայտնաբերել’

837

Իտալացի փրկարարները Իտալիայի ափերի մոտ՝ Լամպեդուզա կղզու հարևանությամբ խորտակված նավում, որն աֆրիկացի գաղթականների էր տեղափոխում,  «դիակներով շարված պատ» են հայտնաբերել, հայտնել է BBC News-ը: Ջրասուզակներին հաջողվել է նախ դուրս բերել  38 դի՝ այն բաժանմունքից, ուր դրանից առաջ չէր հաջողվել մուտք գործել: Փրկարարների խոսքերով՝ զոհվածների մարմիններն այնպես խիտ են իրար  հյուսված եղել,  որ շատ դժվար է եղել դրանք առանձնացնելը միմյանցից: Այսպիսով՝ նավաբեկության զոհերի թիվը հասել է 232-ի: Սակայն, փրկարարների խոսքերով՝ նավում դեռ տասնյակ դիակներ կան, որոնք դուրս բերել դժվարացնում են բոլոր միջանցքներըում խցկված կենցաղային իրերը՝ ներքնակներ, ծածկոցներ և այլն:

Արտագաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հոկտեմբերի 3-ին. այն նախ սկսել էր այրվել, ապա ջրասույզ էր եղել: Նավում գրեթե 500 փախստականներ են եղել, հիմնականում՝ Էրիթրեայից և Սոմալիից: 155 մարդու հաջողվել էր փրկել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գազի պայմանագիրը համ կա, համ՝ չկա’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Ղալեչյան. Կենսագրություն, որը զուտ կամուֆլյաժ հագնելով չես վաստակի’