‘Իտալիայի գավաթ. «Պարմա» – «Յուվենտուս» 0-1 (տեսանյութ)’

937

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Յուվենտուսն» առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ: «Էնիո Տարդինի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան` աչքի ընկնելով հայրենակից Ֆերնանդո Լյորենտեի փոխանցումից հետո:

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլում «Յուվենտուսը» մրցելու է «Ռոմա»-«Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ:

ՊԱՐՄԱՅՈՒՎԵՆՏՈՒՍ

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Ալվարո Մորատա 89՛

 

ՊԱՐՄԱ. 83.Անտոնիո Միրանտե, 4.Պեդրու Մենդեշ (27.Ֆաբիանո Սանտակրոչե, 35), 6.Ալեսանդրո Լուկարելլի, 18.Մասիմո Գոբի, 29.Գաբրիել Պալետա, 33.Անդրեա Ռիսպոլի (26.Սիլվեստր Վարելա, 90), 14.Դանիելե Գալլոպպա, 23.Անտոնիո Նոչերինո, 24.Քրիստիան Ռոդրիգես, 31.Մակդոնալդ Մարիգա, 17.Ռաֆֆաելե Պալլադինո

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 30.Մարկո Ստորարի, 3.Ջորջիո Կյելինի, 5.Անջելո Օգբոնա, 26.Շտեֆան Լիխշտայներ, 7.Սիմոնե Պեպե (4.Մարտին Կասերես, 89), 8.Կլաուդիո Մարկիզիո, 20.Սիմոնե Պադոին, 21.Անդրեա Պիռլո, 23.Արթուրո Վիդալ (6.Պոլ Պոգբա, 71), 11.Կինգսլի Կոման (9.Ալվարո Մորատա, 77), 14.Ֆերնանդո Լյորենտե

 

Զգուշացում՝ Մասիմո Գոբի 16՛ (Պ), Գաբրիել Պալետա 61՛ (Պ)

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» եզրափակիչում է. թիմի մրցակիցը կլինի «Չելսին» ‘