‘Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել’

749

Ուրբաթ ցերեկը 4,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում, հաղորդում է իտալական Sky TG24 հեռուստաալիքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով՝ 19:00): Դրանց ազդեցությունն զգացվել է Տոսկանա եւ Էմիլիա-Ռոմանյա մարզերում, որոնք նախորդ տարվա մայիսին մեծապես տուժել են ավերիչ երկրաշարժերից: Երկրակեղեւի ցնցումներն զգացել են Ֆլորենցիայի, Բոլոնիայի եւ Մոդենայի բնակիչները:  

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական շրջկենտրոնի բունտը՝ լուսանկարներով’
Հաջորդ հոդվածը‘«Պուտինի մարդը» մտադիր է Վրաստանում ռուսամետ կուսակցություն բացել’