Իտալիայի ՊՆախարար․ Մենք առայժմ նոր զենք չենք մատակարարի Ուկրաինային

288
Foto Mauro Scrobogna/LaPresse .22-10-2022 Roma (Italia) Politica - Quirinale, Giuramento Governo Meloni - Nella foto: Guido Crosetto alla cerimonia di giuramento del governo Meloni..10-22-2022 Rome (Italy) Politics - Quirinale Palace, Oath of the Meloni Government - In the photo: Guido Crosetto at the swearing-in ceremony of the Meloni Government (Credit Image: Global Look Press/Keystone Press Agency)

Իտալիայի իշխանությունները մինչև տարեվերջ Ուկրաինայի ռազմական օժանդակության նոր փաթեթ չեն ձևավորի։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն, փոխանցում է ANSA գործակալությունը։

«Հավաստիացնում եմ, որ մինչև տարեվերջ Կիևին ռազմական օգնության վերաբերյալ ոչ մի նոր դեկրետ չի լինի։ Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի կառավարությունը Ուկրաինային հետագայում աջակցելու վերաբերյալ, և ինչ նկատի կառնվի դրա տակ։ Վերջին շրջանում Կիևի խնդրանքները հիմնականում վերաբերում են ենթակառուցվածքային հարցերի՝ էներգիայի պակասի առնչությամբ, նրանք գեներատորներ են խնդրում»,- ասել է նախարարը։

Նա շեշտել է, որ Իտալիան շարունակում է «Հյուսիսատլանտյան դաշինքի որոշումների շրջանակներում» աջակցել Ուկրաինային, իսկ այդ աջակցության տեմպերը և բովանդակությունը կորոշվեն հետագայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծն արգելում է ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ
Հաջորդ հոդվածըԱՄՆ․ Դատարանը Trump Organization-ին մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ