‘Իտալիայի սուպերմարկետները գնորդներին առաջարկում են վիճակախաղ՝ աշխատատեղի համար’

868

Իտալական One Price սուպերմարկետների ցանցն իր գնորդներին առաջարկում է մասնակցել վիճակախաղի, որի մրցանակը կլինի աշխատանքը խանութում, այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Վիճակախաղին կարող է մասնակցել ցանցի  գնորդներից յուրաքանչյուրը, ով գնումների վրա կծախսի 30 եվրոյից ավելի գումար: Շահած գնորդը վաճառողի օգնականի ժամանակավոր աշխատանք կստանա և կաշխատի օրական կես հերթափոխ՝ չորս ժամ՝ ամսական ստանալով 1100 եվրո աշխատավարձ: Մրցանակային տեղերը 12-ն են:

Իտալական տնտեսությունը 2001 թվականից  անկում է ապրում, իսկ գործազրկության մակարդակը վերջերս անկասելիորեն  բարձրանում է: Նոյեմբերի 30-ին Իտալիայի ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին գործազրկությունը երկրում աճել է ռեկորդային՝ 11,1 տոկոսով, հաղորդում է France-Presse գործակալությունը: Դա վերջին 13 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:

Նախորդ հոդվածը‘«Կովկասի բնության հիմնադրամը» կվերսկսի Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը’
Հաջորդ հոդվածը‘Ինչն է խոչընդոտում արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը՝ ըստ Օսկանյանի’