Իտալիայի վարչապետը քննադատել է Լավրովին

432

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատության է ենթարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ իտալական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում նրա արտահայտած մտքերի համար։

«Մեր երկիրը թույլ է տալիս ազատ արտահայտել սեփական կարծիքը, եթե անգամ այն ակնհայտորեն կեղծ է ու սխալ։ Կարծում եմ՝ այն, ինչ ասաց նախարար Լավրովը, սխալ է։ Իսկ ինչ վերաբերում է Հիտլերին և նրա հրեա լինելու փաստը հիշատակելուն, ապա դա իսկապես անպարկեշտ էր»,- հայտարարել է վարչապետը մամուլի ասուլիսի ընթացքում։

Մայիսի 1-ին Mediaset հեռուստաընկերության Rete-4 ալիքի եթերում Լավրովը շարադրել է Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ ՌԴ-ի հիմնական դիրքորոշումը՝ նշելով, որ ուկրաինական կողմը, ԱՄՆ-ի աջակցությամբ, «որն ուզում է միանձնյա կերպով լուծել բոլոր հարցերը», չի ցանկանում շարունակել բանակցությունները, նաև նշել է, որ արևմտյան ԶԼՄ-ները ոչ հավաստի լուրեր են տարածում։

Իտալիայում ամենամեծ արձագանքը հարուցել  է նախարարի խոստովանությունը, թե իր համար «տարօրինակ էր տեսնել, թե ինչպես է Հռոմը ոչ միայն հայտնվել նրանց առաջին շարքերում, ովքեր հակառուսաստանյան պատժամիջոցներ են ընդունում, այլև ամեն կերպ հանդես է գալիս նախաձեռնություններով» այդ ուղղությամբ, ինչպես նաև նրա արտահայտությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ադոլֆ Հիտլերի հրեական արմատների և հրեատյացության մասին, ինչը խիստ քննադատության է արժանացել Հռոմի հրեական համայնքի կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖավորիտը հետաձգել է մի շարք միջոցառումներ
Հաջորդ հոդվածըՄադրիդ․ Խաչանովը պարտվեց աշխարհի 156-րդ ռակետին