‘Իտալիայի փոխվարչապետն արձագանքել է միգրանտներին փրկելու՝ Ռիչարդ Գիրի կոչին’

882

Ամերիկյան դերասան Ռիչարդ Գիրը Իտալիայի կառավարությանը կոչ է արել օգնել ներգաղթյալներին, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Միջերկրական ծովում են՝ իսպանական բարեգործական կազմակերպության նավում:

Ի պատասխան դերասանի այս կոչի՝ Իտալիայի վարչապետը՝ ՆԳՆ ղեկավարը, նրան առաջարկել է ներգաղթյալներին իր հետ Հոլիվուդ տանել:

Իտալիայի կառավարությունը պետք է դադարեցնի «մարդկանց որպես հրեշներ ներկայացնելը», հայտարարել է Գիրը՝ ուրբաթ օրն անցկացնելով միգրանտների հետ նույն նավում: Իշխանությունները թույլ չեն տալիս, որ նավը մտնի Իտալիայի տարածքային ջրեր:

Նավում 160 մարդ կա:

Գիրը զուգահեռ է անցկացրել Իտալիայի և ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակների միջև:

«Մենք խնդիրներ ունենք Հոնդուրասից, Սալվադորից, Նիկարագուայից, Մեքսիկայից եկած ներգաղթյալների հետ: Դա շատ նման է այն ամենին, ինչ կատարվում է ձեզ մոտ,- հայտարարել է դերասանը իտալական Լամպեդուզա կղզում կայացած մամլո ասուլիսում:- Դա պետք է դադարեցվի այս մոլորակի վրա ամենուրեք: Եվ դա կդադարի, եթե մենք ասենք՝ «ստոպ»»:

Գիրը Իտալիայի վարչապետ և ՆԳՆ ղեկավար Մատեո Սալվինիին համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին ինքն ակտիվորեն քննադատում է միգրանտների վերաբերյալ նրա քաղաքականության համար:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Գուայդո. Մադուրոն մտադիր է ցրել Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՍԱ-ն արձանագրել է դեպի Երկիր թռչող աստղակերպ’