Իտալիայում աշխատանքի կգնան «կանաչ անցաթղթով»

577

Իտալիան դարձել է Եվրոպայի առաջին երկիրը, որը բոլոր աշխատողների համար սահմանում է, այսպես կոչված՝ «կանաչ անցագիր»։ Հոկտեմբերի կեսից մոտավորապես 23 միլիոն մարդ աշխատանքի գնալիս պետք է հաստատի, որ  պատվաստված է կամ բացասական թեստ ունի, կամ էլ  արդեն կովիդով հիվանդացել է։

Իշխանությունների կարծիքով՝ այդ միջոցառումը կօգնի չպատվաստված առնվազն չորս միլիոն աշխատող իտալացիների համոզել, որ պատվաստվեն։

Ովքեր չեն համաձայնի, նրանց սպառնում է 1 800 դոլար տուգանքից մինչև հեռացում։

Հարցումների համաձայն՝ իտալացիների մեծ մասը համաձայն է իշխանությունների որոշմանը։

Իտալիայի կառավարությունը քննարկում է նաև պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայում մեկնարկում է ընտրապայքարը
Հաջորդ հոդվածըԱՀԿ-ն դեռևս պահանջներ է ներկայացնում «Սպուտնիկի» արտադրողին