Իտալիայում ձերբակալվել է Կատալոնիայում անջատականների ղեկավար Կառլես Պուչդեմոնը

522

Կատալոնիայի անկախության շարժման նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է իտալական Սարդինիա կղզում, Twitter-ում հայտնել է նրա փաստաբանը՝ Գոնսալո Բոյեն։

 Ըստ հաղորդագրության՝ Պուչդեմոնին ձերբակալել են կալանքի միջազգային օրդերով, որն Իսպանիան տվել է 2019 թ․ հոկտեմբերին։

Բոյեի տեղեկատվության մեջ ասվում է, որ Պուչդեմոնը Սարդինիա է ժամանել որպես Եվրախորհրդարանի պատգամավոր։  Ըստ BBC-ի տվյալների՝ Սարդինիայում Պուչդեմոնը պետք է ներկայացներ կատալոնական բանահյուսությունը և հանդիպեր տեղի իշխանությունների հետ։

Փաստաբանը նաև պնդում է, որ օրդերը, որի համաձայն ձերբակալել են քաղաքական գործչին, «կասեցվել է Եվրամիության դատարանի որոշմամբ»։

Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնին մեղադրում են 2017 թ․ Կատալոնիայի անկախության հանրաքվեն կազմակերպելու և խռովություն հրահրելու մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի լռության րոպե
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Հայաստանը երբեք չի մերժել ռուսական ռազմաբազաների տեղակայումը