‘ Իտալիան հաղթեց Անգլիային (տեսանյութ)’

1200

Այս հանդիպմանը երկու թիմերն էլ տրամադրված էին վճռականորեն և  դաշտ էին դուրս եկել հաղթելու ցանկությամբ: Այդ պատճառով էլ խաղը հենց առաջին իսկ րոպեներից լարված  պայքարով ընթացավ: Գոլ խփելու հնարավորություն ունեցան թե’ Անգլիայի, թե’ Իտալիայի ֆուտբոլիստները: Այնուհանդերձ, առաջին գոլը հակառակորդի  դարպասը խփեցին իտալացիները: Անդրեա Պիրլոյի  գեղեցիկ փոխանցումից հետո դապասի հեռավոր  անկյունը ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն: Արդեն հաջորդ հարձակման ժամանակ առանձնացավ Դանիել Ստարիջը.  Ուեյն Ռունիի ճշգրիտ փոխանցումը եղավ արդյունավետ և գնդակն հայտնվեց  հակառակորդի դարպասում:

Երկրորդ.խաղակեսի սկզբում Մարիո Բալոտելին առաջ մղեց իտալացիներին, և այդ գոլը դարձավ հաղթական:

Այսպիսով, Իտալիան հավաքեց երեք միավոր և Կոստա Ռիկայի հետ խմբում կիսում է առաջին տեղը:

Անգլիա-Իտալիա 1:2

Գոլեր. Մարկիզիո, 35 (0:1); Ստարիջ, 37 (1:1); Բալոտելի, 50 (1:2):

Նախորդ հոդվածը‘Կոստա Ռիկան հաղթեց Ուրուգվային(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’