Իտալիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ն բաց կթողնի երկրորդ անգամ անընդմեջ

430

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը բաց կթողնի երկրորդ անգամ անընդմեջ։

Ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռոբերտո Մանչինի գլխավորած թիմը Պալերմոյում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով ավելացված երկրորդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով։

2017-ին Իտալիան անցումային հանդիպումներում պարտվել էր Շվեդիայի հավաքականին (0:1, 0:0)՝ չնվաճելով 2018-ին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության ուղեգիր։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը 2022 թվականը մեկնարկում է հաղթանակով
Հաջորդ հոդվածըՍպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի ամսվա լավագույն գոլի հեղինակի մրցանակին