Իտալիան ռուսաստանյան գազից կհրաժարվի 2024 թ․ վերջին

350

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հաստատել է ռուսաստանյան գազի մատակարարումներից 2024 թ․ երկրորդ կեսին անկախանալու պլանները։

«Կառավարության գնահատականներով՝ մենք կարող ենք անկախ դառնալ ռուսաստանյան գազից 2024 թ․ երկրորդ կեսին։ Այդ գործընթացի առաջին հետքերը կերևան արդեն այս տարեվերջին»,- հայտարարել է վարչապետը իտալական խորհրդարանի Սենատում։

Դրագիի խոսքով՝ գազը «անցումային վառելիք է»՝ նորացված աղբյուրներից էներգիայի արտադրությունը մեծացնելու ճանապարհին։

Ալժիրի հետ ապրիլին ստորագրված պայմանագիրը, նշել է վարչապետը, նախատեսում է  Իտալիային էներգիա փոխանցելու այլընտրանքային և նորոգված աղբյուրների զարգացում։

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածըԱՄՆ սենատորը Թուրքիային սպառնացել է մերժել F-16-ի մատակարարումը
Հաջորդ հոդվածըԼեհաստանը խոստացել է պաշտպանել Շվեդիային և Ֆինլանդիային