Իտալիան 3 հազարից ավելի զինվորական կուղարկի ՆԱՏՕ-ի արևելյան թև

407

Իտալիան ծրագրում է մոտավորապես 3,4 հազար զինծառայող ուղարկել Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թև։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Corriere della Sera թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյին։

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել արևելյան թևում ՆԱՏՕ-ի գործողություններին․ այդ հարցում Հռոմի պարտավորությունները կարևոր են և նախատեսում են 2023 թ․ տրամադրել անձնակազմի առավելագույն քանակ՝ մոտավորապես 3,4 հազար մարդ»,- ասել է նախարարը։

Իտալիան, ընդհանուր առմամբ, մասնակցում է 43 միջազգային առաքելությունների, որոնցից 9-ը՝ ՆԱՏՕ-ի, 13-ը՝ ԵՄ-ի, 7-ը՝ ՄԱԿ-ի և 14-ը՝ դաշինքների կազմում կամ երկկողմանիորեն։ Դրանց իրականացումը ենթադրում է 1,31 մլրդ եվրոյի ֆինանսավորում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն սահմանափակում է ռուսաստանյան ադամանդների առևտուրը
Հաջորդ հոդվածըԱտոմային ավիակիրը G7 գագաթնաժողովի ընթացքում կմնա ճապոնական նավահանգստում