‘Իտալիա. «Ազնիվ կաթոլիկները» պաշտպանում են մաֆիոզիին’

853

Իտալական Կալաբրիայում եկեղեցական  թափորի մասնակիցներն իրենց աջակցությունն են արտահայտել տեղական մաֆիոզ հեղինակությանը: Օպիդո Մարմերտինա քաղաքում անցկացվող կրոնական երթը հատուկ կանգ է առել Նդրագետա (Սխրանք) խմբավորման առաջնորդներից մեկի տան մոտ, ով տնային կալանքի է ենթարկվել:

Նդրանգետան աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից է, որն ինչպես ապօրինի (թմրավաճառք, միջուկային նյութերի վաճառք կապիտալի անօրինական շրջանառություն), այնպես էլ օրինական (շինարարություն, ռեստորանային բիզնես, մանրածախ առևտուր) գործունեություն է ծավալում: 2007 թ. կազմակերպության եկամուտները գնահատվել են 47 մլրդ եվրո:

Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելո Ալֆանոն միջադեպը բնորոշել է « նողկալի» և օրինակ բերել տեղական ոստիկանության երեք աշխատակիցների, ովքեր հրաժարվել են մասնակցել այդ կասկածելի միջոցառմանը:

Բառացիորեն երկու շաբաթ առաջ Կալաբրիա էր այցելել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Իր ելույթում նա Նդրագետայի անդամներին անվանել էր «չարի երկրպագուներ» և հայտարարել, որ նրանք հեռացել են եկեղեցուց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շահան Շահնուրի մէկ յօդուածին հետքերով’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է կին լինի’