‘Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում’

1363

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն, իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով: Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և  ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ հոդվածը‘Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է’
Հաջորդ հոդվածը‘2015թ.-ը պետք է խաղաղության տարի լինի Լեռնային Ղարաբաղի համար. Ուորլիք’